...Ընկեր Փանջունի կրտսեր զավակն է տրապիզոնցի ընտանիքի մը: Մայրը տղաբերքի հետևանքով մեռած է, առանց կարենալ սնուցանելու իր երախան:
Փանջունի շատ ուշ լեզու ելած է, բայց անգամ մը խոսիլ սկսելե ետքը ա՜լ բերանը դյուրավ չէ գոցած: Քանի կը մեծնար, այնքա´ն կաճեր իր խոսելու կատաղությունը, այն աստիճան, որ խեղճ հայրը ստիպվեցավ բժշկի դիմել այդ անսովոր երևույթին դարման մը գտնելու համար:
Բժիշկը քննեց տղան, լեզուն նայեցավ, կոկորդը նայեցավ, աչքերուն նայեցավ և վճռաբար ըսավ հորը.
-Ճար ու դարման չկա, այս տղան միշտ պիտի խոսի:
-Բայց տանը մեջ ա՜լ դիմացվելիք բան չէ:
-Բամպակ թխմեցեք ականջնիդ, այս է միակ միջոցը,-պատասխանեց բժիշկը:
Երվանդ Օտյան. «Ընկ. Բ. Փանջունի»
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ